Search
Close this search box.

Ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի:» գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL