Search
Close this search box.

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում կտրամադրի ևս 107 զոհված զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում կտրամադրի ևս 107 զոհված զինծառայողի ընտանիքի: Այս մասին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Քիչ առաջ ավարտեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 995, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 583»,- գրել է Ավետիքյանը:

Հիմնադրամի տնօրենը հավելել է, որ վերջին պատերազմի արդյունքում զոհված 7 արցախցի զինծառայողների ընտանիքներ ևս կստանան հատուցումներ:

«Այս պատերազմի ընթացքում զոհված մի զինծառայողի ընտանիք ապրիլյանի ժամանակ կորցրել էր իր մյուս որդուն ու արդյունքում դարձել մեր շահառուն:

Ծնողները որոշել էին իրենց երկրորդ որդու կորստի համար մեր կողմից վճարվելիք իրենց հատուցումից հրաժարվել` հօգուտ զոհվածի կնոջ ու երկու երեխաների»:

Please enter a valid URL