Search
Close this search box.

Պուտինն ու Մակրոնը խոսել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ում իրավիճակը կայունանում է, իսկ նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հայտարարությամբ արձանագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ հետևողական իրականացվում են: Ընդգծվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմը և քաղաքացիական բնակչության անվտանգությունը:

Վերահաստատվել է ղարաբաղյան կարգավորման տարբեր ասպեկտների համակարգման շարունակման պատրաստկաամությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Առավել արդիականների թվում նշվել են մարդասիրական խնդիրները՝ կապված փախստականների վերադարձի հետ, ենթակառուցվածքների վերականգնումը, կրոնական ու մշակութային հուշարձանների պահպանումը, մասնավորապես Մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի գծով:

Please enter a valid URL