Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս պահին Գորիսից դեպի Կապան գնացող 8 կիլոմետր հատվածում, Վարարակ գետի երկայնքով, հայկական զինված ուժերը չեն վերահսկում և թուրքերը հանգիստ կարող են գալ և մտնել Քարահունջ և Գորիս:
Ճանապարհի վրա տեղակայված մեր զորքերի կողմից տեղանքը չի վերահսկվում:
Սուրեն Հարությունյանն իր որդիների հետ միասին կատարում է շուրջօրյա հեթապահություն տվյալ հատվածում:
Հայտարարվել է, որ այդտեղ կա Քարահունջ ջոկատ, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Երեք անձ է ապահովվում Գորիսի անվտանգութունը:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել օգնել Սուրեն Հարությունյանին , քանի որ տարածքը լքելու դեպքում կհայտնվի թուրքի ձեռքում:
Բոլոր նրանք ովքեր կցանկանան օգնել՝ կապ հաստատեք նշված համարով 077 55 77 25»: