Search
Close this search box.

5 միլիարդի գործով հարցաքննության են հրավիրել Արթուր Վանեցյանին. Hraparak.am

 Hraparak.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 5 միլիարդ դոլարի մեղադրանքի հետ կապված։ Հիշեցնենք, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Միքայել Մինասյանը, Աղվան Վարդանյանը հայտարարել են, որ Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության եւ կապիտուլյացիայի դիմաց։ Եւ այժմ ՀՔԾ-ն քննություն է սկսել այդ հայտարարությունների հետ կապված։

Մասնավորապես Միքայել Մինասյանը պատմել էր, որ նման առաջարկ Փաշինյանին փոխանցել ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ առաջարկը Դուբայում փոխանցելով այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։

Ա․Վանեցյանն էլ մեզ հետ զրույցում չէր հերքել փաստը, ասել էր, որ այո՝ նման հանդիպումներ կայացել են․ «Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել եւ փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները: Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձեւաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը»:

Մենք տեղեկացանք, որ այս հայտարարությունների հիմքով քրեական գործի նյութերի նախապատրաստում է ընթանում, նպատակը պարզ է՝ հերքել տարածվող լուրերը «Արցախը վաճառելու» մասին։ Այս գործի շրջանակներում այսօր ՀՔԾ էր հրավիրվել Արթուր Վանեցյանը։ Մեր տեղեկություններով, սակայն, այսօր նա հարցաքննության չի ներկայացել՝ հարգելի պատճառներով։

Please enter a valid URL