«Ստորություն է պնդել, թե Ռուսաստանը Հայաստանին չի օգնել։ Ռուսաստանը այդ դժվարին իրավիճակում միակ երկիրն էր, որ կանգնեց Հայաստանի կողքին, թույլ չտվեց, որ կռիվը մտնի Հայաստանի տարածք և կանգնեցրեց պատերազմը` խաղաղապահներ մտցնելով Ղարաբաղ։ Ավելի շուտ կմտնեին խաղաղապահները Ղարաբաղ, եթե Հայաստանի իշխանությունը լիներ ադեկվատ և ճիշտ գնահատեր ուժերի հարաբերակցությունը։
Ավելի շուտ ռուս խաղաղապահը կկանգնեցներ պատերազմը, եթե Նիկոլ Փաշինյանը ընդուներ պատերազմի ընթացքում ՌԴ արված պատերազմը դադարեցնելու շահավետ առաջարկները։
…
Հայաստանի իշխանության հիմարությունը, անհեռատեսությունը, անկարողությունը քննարկելու փոխարեն կեղծ թեմաներ են գցում Հայաստանի մեդիադաշտ և շեղում հայերին կարևոր հարցերից». գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպին