Search
Close this search box.

Մերժելով Փաշինյան Նիկոլին՝ Հայ Ազգը մերժելու է նիկոլիզմը՝ որպես հայակործան քաղաքականություն․ Խաչիկ Ասրյան

«Միասնական Հայաստան» Ազգային Շարժումը,
որպես «Արդարություն-Օրենք», Հայաստանի քաղաքական դաշտից սրբելու է նորանկախ Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների կոռումպացված, թալանչի, հողատու և արևմուտքի այլասերված ուժերին ծառայող սորոսահպատակ աղբերին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը սույն թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել՝ «Հեռացնե՛նք Նիկոլին. փրկենք Հայաստանը» կարգախոս-կոչով:
Այդ հանրահավաքի ժամանակ ես հայտարարեցի, որ Հայաստանի իշխանությունը զավթած և Հայ Ժողովրդին կործանման տանող եռագլուխ հրեշը Նիկոլ Փաշինյանն ու նրան իշխանության բերած Միացյալ Նահանգներ-Թուրքիա դաշինքն է, և եռագլուխ հրեշի գլխատմամբ՝ իշխանությունից հեռացմամբ, Հայաստանն իր բազմադարյա ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ և անդավաճան բարեկամության արդյունքում միայն կարող է ոտքի կանգնել և հզորացնել Հայաստանն ու Հայ Ժողովրդին:

Ցավոք, Հայաստանի քաղաքական դաշտում գործող բազմաթիվ կուսակցություններ ու նիկոլական մանիպուլյացիաների ազդեցության տակ գտնվող հասարակությունը պատշաճ չգնահատեցին իմ կոչ-ահազանգը և հանրահավաքից 8 օր անց խառնածին թուրքը հարձակվեց Արցախի, ասել է թե՝ Հայոց աշխարհի վրա:
Սեպտեմբերի 29-ին «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատն՝ իմ հրամանատարությամբ, մեկնեց Արցախ և ուղիղ մեկ ամիս շարունակ մարտական հերթապահություն և մարտական ծառայություն իրականացրեց Մարտունու շրջանի առաջնագծում՝ չզիջելով մեկ թիզ հող թշնամուն:
Հիմա Հայաստանի քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ պահանջում են Փաշինյան Նիկոլի և նրա հայակործան իշխանության հեռացումը՝ նրան մեղադրելով դավաճանության, Արցախը հանձնելու և հազարավոր հայորդիների սպանության մեջ:
Փաշինյան Նիկոլն անշուշտ պետք է հեռանա և պետք է արժանանա Հայ Ազգի արդար դատաստանին:

Բայց մինչ այդ, այսինքն՝ հիմա, պետք է հասկանանք, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում կառուցել այսօր, վաղը և ապագայում, որպեսզի չկրկնենք անցյալի սխալները, որպեսզի, Փաշինյան Նիկոլին հեռացնելով, իշխանության չբերենք նոր նիկոլների:
Նորանկախ Հայաստանի նախկին իշխանությունների մեջ գտնված կոռումպացվածների և թալանչիների վերադարձը պետք է բացառել ի սկզբանե:

Այդ կոռումպացվածների և թալանչիների վերադարձն անհնար է ոչ միայն այն պատճառով, որ Հայ Ժողովուրդը մերժել է նախկին կոռումպացվածներին ու թալանչիներին և չի ցանկանում նրանց վերադարձը, այլ նաև այն պատճառով, որ հենց այդ կոռումպացված և թալանչի իշխանությունները սնեցին ու բարեբեր պայմաններ ստեղծեցին նիկոլիզմի կայացման ու զարգացման համար:

Եվրոինտեգրացիան, որպես զարգացող Հայաստանի ապագայի տեսլական ներկայացնելու նախկին իշխանությունների կործանարար քաղաքականություն, Հայաստանը բերեց մի այնպիսի հանգրվանի, որի տրամաբանական շարունակությունը նիկոլիզմի հաղթանակն էր: Չլիներ Նիկոլը, նույնն անելու էին արևմուտքի կողմից տասնամյակներ շարունակ Հայաստանում սնվող ու ուղղորդվող տասնյակ ու հարյուրավոր անհայրենիք հայտնի ու անհայտ այլ մսակույտեր:

Մերժելով Փաշինյան Նիկոլին՝ Հայ Ազգը մերժելու է նիկոլիզմը՝ որպես հայակործան քաղաքականություն, որի հիմքում, ինչպես բազմիցս զգուշացրել ենք, ընկած է անհայրենիք, անհավատ, անսեռ մի մսակույտի ձևավորում, որը չունի ո՛չ անցյալ, ո՛չ ապագա, և ապրում է միայն իր ողորմելի ներկայով:

Հայաստանում, անցած 15 տարիների ընթացքում, 1.500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ կազմակերպած, 301 համայնքներում 301 մասնաճյուղեր հիմնադրած «Հայոց Արծիվների» ամուր հիմքի վրա հիմնադրված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության կողմից՝ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Ազատության հրապարակում հիմնադրված «Միասնական Հայաստան» Ազգային Շարժումը, որպես «Արդարություն-Օրենք», Հայաստանի քաղաքական դաշտից սրբելու է նորանկախ Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների կոռումպացված, թալանչի, հողատու և արևմուտքի այլասերված ուժերին ծառայող սորոսահպատակ աղբերին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Please enter a valid URL