Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցը շարունակվում է: Նրան այստեղ ուղեկցում են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ, ովքեր զինված են հայտնի անձրևանոցներով ու «ճամպրուկներով», որոնց գործածությանը քաղաքացիները ծանոթացան Եռաբլուրում, երկու օր առաջ:
Նշենք, որ մեծ թվով սյունեցիներ վաղ առավոտից փակել են մարզ մտնող ճանապարհները՝ փորձելով արգելել Փաշինյանի մուտքը մարզ: Ամենայն հավանականությամբ, նա մարզ է հասել ուղղաթիռով: