Search
Close this search box.

Հարգելի սյունեցիներ չհավատաք ստախոս Նիկոլին․ Գագիկ Համբարյան

Հարգելի սյունիքցիներ՝ չհավատաք ստախոս Նիկոլին
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված ազգադավ Նիկոլն ամեն գնով ուզում է սողոսկել Սյունիք….Գիշերը մոտ 2000 ոստիկանների է ուղարկել Սյունիք՝ իր շոու-այցը կազմակերպելու և իրեն քննադատողների ձերբակալելու համար… Դավաճան Նիկոլի այցի թիվ մեկ խոչդնոտ հանդիսացող Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը արդեն ձերբակալվել է…
Իլհամի կողմից ծնկված տականքն ուղիղ եթեր մտնելով փորձում է համոզել սյունիքցիներին, որ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանելու.
Այո՛, այնպես կպատասխանի ինչպես արեց արցախյան վերջին պատերազմի 44 օրերի ընթացքում ու խաբեց բոլորիս՝ տանուլ տալով պատերազմը, խլելով 5000 զինվորի կյանք, 10 հազարից ավելիին դարձնելով հաշմանդամ ու կորցնելով ահռելի տարածքներ…Նույնն էլ անելու է հիմա.

Կզառանցի, որ ամեն ինչ լավ է լինելու, որ Կապանը, Գորիսը և շատ այլ բնակավայրերի բնակիչներ, որոնք իր ուղղակի հրահանգով դարձել են թուրք ասկյարների համար շատ հասանելի, իբրև թե անվտանգ են ապրելու և քույրիկ-եղբայրություն են անելու այն թուրքի հետ, որն ընդամենը 2 ամիս առաջ մորթում էր մեր ծերունիներին և զինվորներին… Ազգադավ Նիկոլը միայն մի բան լավ կարող է անել՝ ստել, կեղծել և հետո չքմեղանալ.

Դավաճան Նիկոլը լավ գիտի ինչ է արել. Ասում է, որ Սյունիքից մի թիզ հող չի հանձնել թշնամուն.. Բայց այնպիսի դիրքեր է հանձնել, որ թշնամու թիրախում են գտնվում բազմաթիվ բնակավայրեր, որը նշանակում է, որ արդեն Իլհամը մեծ ազդեցություն ունի Սյունիում իրավիճակի վրա… Հետագայում ինչ ուզենա կանի ու Նիկոլի նման վախկոտ ստախոսը կրկին մեկին մեղավոր կգտնի…
Սյունիքցիներն յաս մասին շատ լավ գիտեն.

Հարգելի սյունիքցիներ՝ թույլ չտաք, որ ազգադավ տականքը Ձեզ համոզի…

Please enter a valid URL