Search
Close this search box.

Ոստիկանական ուժերը փակել են Երեւան-Գորիս ավտոճանապարհը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցից առաջ մեծ թվով ոստիկանական ուժեր փակել են Երեւան-Գորիս ավտոմայրուղին՝ գորիսցիներին թույլ չտալով բողոքի ակցիա իրականացնել եւ փակել Սյունիքի մարզի մուտքը։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մոտ մեկ տասնյակ ավտոբուսներով ոստիկանները փակել են Շինուհայրի խաչմերուկը՝ խոչընդոտելով գորիսեցիների կազմակերպած ավտոերթի ընթացքը։ Քաղաքացիները դժգոհում էին, որ խախտվում է իրենց ազատ տեղաշարժման իրավունքը, ինչին ի պատասխան ոստիկանները նշում էին, որ օրենքը թույլ է տալիս նման միջոցներ կիրառել վարչապետի այցը ապահովելու նպատակով։

Հիշեցնենք, որ ձերբակալվել էր Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը, ով կոչ էր արել թույլ չտալ վարչապետի այցը Սյունիք։

Please enter a valid URL