Ձերբակալել են Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Նա նշեց, որ իրենց բողոքի ակցիան, այնուամենայնիվ, շարունակվելու է:
Հիշեցնենք, որ քաղաքապետը ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։
Հիշեցնենք որուշ գիշերին Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը դիմել էր իր բնակիչներին որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը Գորիս․
Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ