Search
Close this search box.

Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին, որտեղ կար 200-250 տարեկան հազարից ավել ծառ

Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

«Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին:

«Սոսու պուրակ» արգելավայրը արևելյան սոսու Կովկասում ամենամեծ պուրակն էր, այն ստեղծվել էր 1958 թվականին: Գտնվում էր Սյունիքի մարզի Հանդ գյուղի մոտ՝ Ծավ գետի հովտում, որտեղ կար 200-250 տարեկան հազարից ավել ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 35 մետրի: Պուրակում աճում են հազվագյուտ ու արժեքավոր այլ ծառեր ևս: Իսկ ի՞նչ է արել շրջակա միջավայրի նախարարը պուրակը փրկելու համար, ոչինչ, բացառապես ոչինչ: Դրա փոխարեն Ռոմանոս Պետրոսյանը երեկ Եռաբլուրում կանգնած մեր հերոսների դեռևս տաք շիրիմներին գոռում էր Նիկոլ վարչապետ: Էս են սրանք ու սրա համար էս հողի վրա գերեզման չեն ունենալու»:

Please enter a valid URL