Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ եռաբլուրում․ Փաշինյանին թույլ չենք տալու ոտք դնել այստեղ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս պահին լարված իրավիճակ է:

Առավոտից բազմաթիվ ազատամարտիկներ եւ մահացածների հարազատներ հավաքվել են որպեսզի թույլ չտան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր: Այնտեղ են գտնվում անեւ մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ: Զոհված զինծառայողների հարազատները նստել են աստիճաններին, որ Փաշինյանին թույլ չտան մտնել պանթեոն։

Նշենք, որ վարչապետի գլխավորությամբ սգո երթը մեկնարկել է 13:00-ին Հանրապետության հրապարակից:

Բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնում են, որ երթի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար վարչական ռեսուրս է կիրառվել, նույնիսկ ավտոբուսներով մարդիկ են տարվել Հանրապետության հրապարակ:

Նշենք, որ Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է:

Please enter a valid URL