Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է

Համացանցում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչով (մոբիլիզացիոն ռեսուրս) ռազմաճակատ մեկնած քաղաքացիները մինչև օրս չեն ստացել իրենց ծառայության դիմաց սահմանված գումարները՝ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար։
Խնդրի պարզաբանման նպատակով «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ երեկվանից մեկնարկել է նոյեմբեր ամսվա համար վճարումների կատարման գործընթացը։

Դեկտեմբերի 17-ին նախատեսվող փոխանցումների մեկնարկի մասին ՊՆ-ն հայտարարել էր դեռ դեկտեմբերի 9-ին՝ տեղեկացնելով, որ իրականացվում են ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքներ։

Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա համար չիրականացված փոխանցումներին՝ նախարարությունից պարզաբանեցին, որ այդ ընթացքի համար վարձատրությունների հիմնական մասը վճարվել է, սակայն որոշ քաղաքացիների դեպքում, փաստաթղթերի ուշ ներկայացման կամ ցուցակներում առկա անճշտություններով պայմանավորված, գումարի փոխանցումների ժամկետները ձգձգվել են։

Please enter a valid URL