«Այստեղ Ռուսաստանում ադրբեջանցիները ոգևորված պատմում են, թե ի՞նչ մեծ հաղթանակ են տարել հայերի նկատմամբ։ Դե, բայց ինքս տեղյակ եմ, որ այդ հաղթանակը ի՞նչ գնով է տրվել. Այն տրվել է մասսայական ռազմական հանցագործութունների գնով։
Իհարկե` հաղթողներին չեն դատում, բայց ես դիմում եմ ադրբեջանցիներին` գոյություն ունի պատիվ, թշնամու նկատմամբ հարգանք և կարեկցանք։ Եթե Հայաստանը հիմա անօգնական է` ինչ-որ մարդու, մեկի պատճառով` դա չի նշանակում, որ դուք այդքան փոքրոգի պետք է լինեք և ամեն օր փորձեք նվաստացնել հակառակորդին, Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքներից բնակիչներին առևանգեք և գերեվարեք։
Կցանականայի հիշեցնել, որ Հայաստանի անօգնական օրերը ևս անցնելու են և դուք նայելու եք նրանց աչքերի մեջ։ Այնպես որ արեք այնպես, որ երբ կգա այդ օրը` կարողանանք նայել նրանց աչքերի մեջ». Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության նախկին վարչապետ, քաղաքագետ Ալեքսանդր Բոռոդայ