Տեղեկատվությունը, որ կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ռուս խաղաղապահները գտնվում են ադրբեջանական զորքերի շրջափակման մեջ Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի տարածքում:
«Տեղեկատվությունը, որ, իբրեւ, կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղում շրջափակել է ռուս խաղաղապահ ստորաբաժանումներին, իրականությանը չի համապատասխանում»,-նշել են ռազմական գերատեսչությունում: