ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» եթերում անդրադարձավ Սերժ Սարգսյանին փեսա Միքայել Մինասյանի այն հայտարարություններին, թե 2018-ին Դուբայում Ալիևը նամակ է հղել իրեն, 5 միլիարդ դոլարի դիմաց 7 շրջանները հանձնելու համար:
«Նախ, այդ կապի մասին ես հայտարարել եմ ժամանակին, բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ և այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո: Այսինքն, էդտեղ որևէ գաղտնիք չկա: Երկրորդ, ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ և ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա և ցուցմունք տա: Այիսնքն, ի՞նչ ցուցմունք, թող հրապարակային պարզաբանումներ տա: Նայե՛ք՝ ԱԱԾ տնօրենը առնչվել ա դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի՞ հարուցել, և դավաճանին ձերբակալելու փորձ չի՞ արել, ուրմեն ինքն ա դավաճան: Ասում են՝ 5 միլիարդով հողերը վաճառել եմ, հետաքննություն արե՛ք»,- ասաց նա: