Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը խոսեց Խծաբերդում ու Հին Թաղերում նոր գերիների մասին

Ազատության հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է Հադրութի ու Շուշիի հատվածներից նոր գերիների վերաբերյալ տեղեկությունների մասին:

Փաշինյանը մասնավորապես նշել է, որ վերջին տեղեկատվությունը վերաբերում է Խծաբերդ, Հին Թաղեր հատվածին, որտեղ բավականին լարված իրավիճակ է. «ԳՇ-ն, ՊՆ-ն, ՊԲ-ն ամբողջ գիշեր աշխատել են այդ իրավիճակը պարզաբանելու, շտկելու համար:

Այո, այդ տեղեկատվությունը կա, բայց ուզում եմ ասել, որ դա տեղի է ունենում Խծաբերդում ու Հին Թաղերում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում:

Այո, իրավիճակն այնտեղ բավականին բարդ է, իրավիճակը բարդանում է նաև հաղորդակցության ուղիների դժվար անցանելիության բերումով:

ՊՆ-ն, ՊԲ-ն, ռուս խաղաղապահներն այս րոպեներին էլ աշխատում են այդ իրադրությունը պարզաբանելու ու շտկելու ուղղությամբ»:

Please enter a valid URL