Սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ադրբեջանցի զինծառայողները շրջապատել են Կապանի օդանավակայանը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Կապանի ուղղությամբ բնագիծը օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է և այս պահին այն հայկական վերահսկողության ներքո է»,- ասել է քաղաքապետը։