Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն սպասում է ՊԲ-ի պարզաբանմանը՝ հայ զինվորների գերեվարման մասին ադրբեջանական տեսանյութերի վերաբերյալ

Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նշենք, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են` 3 օր առաջ` դեկտեմբերի 12-ին, ևս 100 հոգու են գերեվարել Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ։ Հակառակորդը հրապարակել է տեսանյութ ու լուսանկարներ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այս հարցի վերաբերյալ լռում է:

Միևնույն ժամանակ ադրբեջանական թելեգրամ-ալիքներում ծաղրում են հայկական կողմին` նշելով, որ 44 հանձնած գերու դիմաց ևս նոր 100-ն են ստացել:

Please enter a valid URL