Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հին Շենի բնակիչները փաստացի հայտնվել են շրջափակման մեջ». Դավիթ Սիմոնյան

Չնայած այն հանգամանքին, որ մոտակա սարի գագաթը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, Արցախի Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով, գրում է օգտատեր Դավիթ Սիմոնյանը: «Անգամ կանայք ու երեխաները դուրս չեն եկել գյուղից: Այժմ անհասկանալի իրավիճակ է, ադրբեջացիները վերահսկողություն են հաստատել այն ճանապարհի վրա, որը գյուղը կապում է կենտրոնական ավտոմայրուղու հետ: Փաստացի, գյուղի բնակիչները շրջափակման մեջ են հայտնվել՝ դառնալով իրավիճակի պատանդը: Գյուղում հեռախոսակապ չկա, ստիպված ենք հավատալ պաշտոնական լուրերին, որոնց համաձայն, գյուղը խաղաղապահների վերահսկողության տակ է»,- տեղեկացնում է աղբյուրը՝ հրապարակելով տեսանյութ, որն արվել է Հին Շեն գյուղում՝ դեկտեմբերի 8-ին:

Please enter a valid URL