Ադրբեջանում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը չի վերադարձվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է նրա կինը` Հերմինե Առաքելյանը:
«Ես ասելու ոչինչ չունեմ, ոչինչ չգիտենք: Նարեկը չի վերադարձվել, նրա հետ ոչ մի կապ չի եղել, սպասում ենք իր վերադարձին, տեսնենք ինչպես կլինի»,-ասել է նա: