Հոկտեմբերի 20-ին հրամանատարը քնից հանել են երեխեքին, անպատրաստ, անզեն, լցրել են ավտոբուսն ու քշել Զանգելան. Ճանպարհին երեք հայկական պոստերին կանգնեցրել են, հարցրել են՝ ուր ես տանում, ասել է՝ ավազի բլուրի մոտ, բայց 7 կմ էլ էդտեղից անցել է, տարել հանձնել թուրքին, ինքը խիղճը հանգիստ եկել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանի ՊՆ-ի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զինծառայողներից մեկի մայրը՝ Կիմ Ավետիսյանը, հավելելով, որ հրամանատարը Արսեն Աբգարյանն է, որը մինչեւ այսօր պատասխան չի տալիս:
«Մեկը մեկի վրա են գցում, հիմա էլ ասում են՝ վրիպում է եղել, ուղեւորը շփոթել է ճանապարհը: 40 երեխու դու տվել ես ուղեւորի ձե՞ռքը: Դու ուզում ես ջրից չոր դուրս գալ, չես կարող: Ես կոչ եմ անում բռնել ու դատել նրան, կամ տվեք մեր ձեռքը, մենք դատենք:
Նրանք 3 ժամանաոց որոնողական աշխատանքի պետք է գնային՝ Կապան, Մեղրի: Մի օր դիակ են հավաքել, մի օր ականապատել են, իրենց չպետք է տանեին պատերազմի, իրենք քիմիկներ են: Հետ էիր եկել, վերցնեին 200 հոգու, գնայիր քո տղերքի հետեւից, տեսնեիր՝ որը որտեղ զոհվեց, որին տարան գերի: Քեզ հետաքրքիր չի եղե՞լ երեխեքի ճակատագիրը»,-ասաց զինծառայողի մայրը:
Մեկ այլ ծնող էլ նշեց, որ շատ մեծ հավանականություն է եղել, որ բոլորն էլ գերի ընկած լինեն, որովհետեւ անմիջապես թշնամու քթի տակ են տարել: Հիմա սպասում ենք, թե մեր տղաների հետեւից երբ պետք է գնան»:
Ծնողներից մեկն էլ նկատեց, որ քանի որ այս զորամասի 41 անհետ կորածներից մեկը երեկ վերադարձվել է, նա կարող է նոր տեղեկություններ հայտնել, թե երբ են վերջին անգամ իրար տեսել, քանիսը գերի կլինեն եւ այլն:
news.am