Search
Close this search box.

Վերադարձած գերիների ցանկում են նաև բերդավանցի Կարեն Ղազարյանն ու մարտունեցի Գուրգեն Ալավերդյանը

Վերադարձած գերիների ցանկում է նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի անունը (1-ին լուսանկար):

Գերության մեջ հայտնված Կարենին Բաքուն հանիրավի մեղադրում էր Ղազախի շուկան պայթեցնելու փորձի համար ու դատապարտել էր 20 տարվա ազատազրկման: Կարենը միջազգային իրավունքի պաշտպանության տակ էր, նա գերեվարվել էր 2018-ի հուլիսի 15-ին:

Իսկ 2020թ. օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ սպա Գուրգեն Ալավերդյանը (2-րդ լուսանկար) եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել էր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ էին առաջադրվել։ Նշված հոդվածներով նրան առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։

Գերությունից վերադարձած Գուրգենն ամուսնացած է, ունի 2 դուստր:

Please enter a valid URL