Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը այսօր հավաք և երթ է նախաձեռնել՝ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային-ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից:
«Հավաքի և երթի նպատակն է՝ մեր դիրքորոշումը հայտնել հայ ժողովրդի ու Մինսկի խմբի թիկունքում Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան մերժելու և Արցախյան հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթը կշարժվի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Խնդրում ենք ներկայանալ բացառապես Հայաստանի Հանրապետության դրոշներով»,- ասված է հայտարարության մեջ: