Search
Close this search box.

Ադրբեջանը վերջնաժամկետ է տվել, ՀՀ ՊՆ-ն հրաժարվել է օգնություն ցուցաբերել Կուբաթլուում և Զանգելանում գտնվող սյունիքցի կամավորականներին

Պատերազմից հետո Կուբաթլուի և Զանգելանի որոշ հատվածներ մնացել են հայկական ուժերի վերահսկողության ներքո (նշված է քարտեզում): Այս տարածքները պահել են ոչ թե բանակն, այլ Սյունիքի ինքնակազմակերպված կամավորական ջոկատները: Քանի որ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վերաբերյալ, ի տարբերություն հարևան Լաչինի, որևէ պահանջ չկա եռակողմ պայմանավորվածության տեքստում, ուստի հայկական ուժերը շարունակում էին պահպանել այդ տարածքները:

Այսօր, ըստ HayWave-ի, ադրբեջանցիները վերձնաժամկետ են տվել կամավորականներին՝ հեռանալ այդ շրջաններից՝ սպառնալով նրանց վրա հարձակվել հնարավոր բոլոր միջոցներով:

Հայկական իշխանությունները ևս կոչ են արել կամավորականներին՝ լքել այդ տարածքները և նահանջել մինչև «խորհրդային» սահմաններ: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ևս հրաժարվել է օգնել ինքնապաշտպանվողներին ադրբեջանական հարձակման դեպքում:

«Ահա այսպես, մեր աչքի առաջ հանձնում են Գորիս-Կապան մայրուղու կողքի ստրատեգիական դիրքերը: Ըստ նոր սահմանի, Կապանը ոչ միայն կդառնա սահմանամերձ, այն կլինի հենց սահմանի վրա»,- հայտարարում է թելեգրամ-ալիքը:

Please enter a valid URL