Search
Close this search box.

«Հարավում սպասենք լայնածավալ պատերազմի՝ այլ ուժերի ներգրավմամբ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանը, կարծես թե, ափսոսում է, որ չեզոքություն է պահպանել։ Ակնհայտ էր, որ այս պատերազմը միայն Հայաստանի դեմ չէր, այն տարածաշրջանը նոր խաղացողներով լցնելու համար էր։
Ամեն դեպքում, տուժել ենք մենք՝ մարդկային կորուստներ, տարածքային կորուստներ, ինքնիշխանության կորուստ։ Այսինքն, քարտեզի ձևման ժամանակ հաշվի չեն նստելու մեր հետ։ Հարավում սպասենք լայնածավալ պատերազմի՝ այլ ուժերի ներգրավմամբ․․․
Արդյո՞ք կկարողանանք այդ պատերազմից պատմական շահեկան վիճակով դուրս գանք, դա կախված կլինի բացառապես օրվա իշխանությունից»։

Please enter a valid URL