Search
Close this search box.

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պահանջել են ռուս խաղաղապահներից լքել Հադրութի շրջանում տեղի ունեցող մարտական գործողությունների տարածքը

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պահանջել են ռուս խաղաղապահներից լքել Հադրութի շրջանում տեղի ունեցող մարտական գործողությունների տարածքը: Այս մասին տեղեկացնում է ռուսական WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով ռազմաճակատի աղբյուրներին:

«Իրենց պահանջները նրանք այսպես են հիմնավորել. «Զոհերից խուսափելու համար»: Այնուհետև նրանք փոխանցել են, որ գրոհայինները հանձնարարություն են ստացել մինչև առավոտ վերցնել Խծաբերդը՝ հաշվի չառնելով, որ մարտական գործողությունների գոտում գտնվում են ՌԴ խաղաղապահ ծառայության բանագնացները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թելեգրամյան ալիքը հայտնում է նաև, որ Խծաբերդի գրոհին ներգրավվել են 250 թուրք հատուկջոկատայիններ: WarGonzo-ն նշում է, որ ՌԴ խաղաղապահների թիվը մարտական գործողությունների վայրում հայտնի չէ, իսկ Արցախի պաշտպանության բանակի ուժերը շատ ավելի փոքրաթիվ են:

Please enter a valid URL