Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ Բերդավանում հայտնաբերված ադրբեջանցու մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է, որ Ադրբեջանին սահմանակցող Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ մի ադրբեջանցի ապօրինի ճանապարհով հատել է սահմանը և այժմ ձերբակալվել է:

Aravot.am-ի հետ զրույցում Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը տեղեկացրեց, որ տղամարդուն հայտնաբերել են հացի փռի աշխատողները՝ առավոտյան 3- 4-ը ընկած ժամանակահատվածում։ Համայնքապետի խոսքով տղամարդը եղել է քաղաքացիական հագուստով և տեղացիները, երբ բացահայտել են, որ վերջինս տեղացի չէ ահազանգել են ուժային կառույցներին։

«Տեղացիների զանգից հետո ուժային կառույցներն արագ արձագանքել են և ձերբակալել են սահմանախախտին։ Այդ մարդն արտառոց բան էլ չի արել, քանի որ արդեն երեք օր է տեղանքում ուժեղ մառախուղ է և տեսանելիությունը շատ ցածր է, ամենայն հավանականությամբ, շփոթվել և պատահաբար է հատել սահմանը։ Մերոնք անգամ սուրճ են առաջարկել և ոչ մի վատ վերաբերմունք ցույց չեն տվել»,- նշել է համայնքապետը։

Սմբատ Մուղդուսյանի խոսքով վաղուց նման դեպք տեղի չէր ունեցել տարածքում, սակայն գյուղացիների մոտ ոչ մի լարվածություն չկա և բոլորը հանգիստ են։ Նրա փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ, թե քաղաքացին Վրաստանի, թե Ադրբեջանի հատվածից է հատել սահմանը. «Այստեղ նման դեպք վաղուց չէր եղել, բայց բնական է, որ սահմանամերձ գյուղերում կարող են լինել նման դեպքեր»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL