Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 28 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145240 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 539337 վերջին մեկ օրում` 3504 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 20336 պացիենտ. մեկ օրում նվազել է 204-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 121882 անձ` վերջին մեկ օրում 1350 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2416 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 606 է:

Please enter a valid URL