Ֆեյսբուքյան օգտատեր Հելեն Հեղինեն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ժողովուրդ ջան, խնդրել չեմ սիրում, բայց ինձ համար չի, սուրբ գործի համար է:( պարտավոր եմ, պարտավոր ենք!
գիտեմ նման գրառումներ հիմա շատ կհանդիպեք, երբեմն անգամ ոչ իրական, սակայն այս հերոսին և նրա եղբորը ԱՆՁԱՄԲ ԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ, իմ համագյուղացիներն են, մյուս եղբայրն էլ ոտքից է ծանր վիրավոր,:( առյուծ տղաներն իրար օգնելով, վիրավոր, սողալով քարերն ի վեր մագլցելով փրկվել են մահից — հրաշք։ խնդրում եմ, եկեք նախատոնական այս բարի օրերին օգնենք մեր տղաներին Վարազդատին նոր թևեր են պետք նրանց ծնողներն իսկապես այս թանկ վիրահատությունները վճարել չեն կարող։ Եկեք օգնենք : Բավարիայում մի լավ խոսք կա, ասում են “Աստված կփոխհատուցի” »: