Search
Close this search box.

«Ռազբորկա» ռազմագերիների հարցերի վերաբերյալ փակ քննարկման ժամանակ․ ինչ է կատարվել

ArmLur.am-ին հայտնի են դարձել այսօր խորհրդարանում տեղի ունեցած ռազմագերիների հարցերի վերաբերյալ փակ նիստից մանրամասներ: Ըստ մեր տեղեկությունների` նիստ կարելի է ասել եղել է «մուննաթ» տոնի մեջ, քանի որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների «սրտով» չի եղել նման քննարկում կազմակերպելը ու դա էր նաև պատճառը, որ նիստի սկզբում «Իմ քայը»-ի պատգամավորները քվեարկելով որոշեցին նիստը դռնփակ ֆորմատով իրականացնել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նիստի սկզբում իմքայլականները մուննաթ են եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա, թե նման հանդիպման կազմակերպելու տեղը գնայիք համապատասխան գերատեսչությունների հետ հանդիպեիք, ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանայիք:

Չնայած այն բանին, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր խոսքում հայտարարել է, որ մինչև նման հանդիպում կազմակերպելը իրենք ռազմագերիների հարցը քննարկել են ՄիԵԴ ներկայացուցիչների,Կարմիր խաչի հանձնաժողովի հետ: Այնուհետև բոլորի համար անակնկալ ձևով իմքայլական Ռուբեն Ռուբինյանը լուսավորականների վրա «ջղայնացել» է, թե ինչու կառավարության ներկայացուցչին չեն հրավիրել քննարկմանը, վերջիններս էլ բացատրել են, թե իրենց լիազորությունն էր դա, որպեսզի կառավարության ներկայացուցիչը գա իրենց հարցերին պատասխանելու համար:

Ու ամենասկանդալային իրավիճակը ստեղծվել է այն ժամանակ, երբ «Իմ քայը»-ի պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ տեսակետ է հայտնել, թե Ադրբեջանը իրենց ռազմագերիների հետ լավ է վարվում, ու նաև հայտարարել են, թե ինչու է ընդդիմությունը խոսում Բաքվի «պառադում» ռազագերիների մասնակցության մասին: Այսինքն հանդիպմանը ոչ թե քննարկվել է, թե ինչ պետք է անել՝ այդ ամենագլխավոր հարցերին լուծում տալու համար, այլ ընդամենը եղել է ռազբորկա, թե ինչու է ընդդիմությունը որոշել այդ հարցը քննարկել: Ներկաները քննարկումը որակում էին մեկ բառով`խայտառակություն:

Please enter a valid URL