Search
Close this search box.

Սկանդալային հայտարարություն՝ ԱԺ-ում. Իմքայլական թուրքասեր պատգամավորի կարծիքով Ադրբեջանում շատ լավ են վարվում մեր ռազմագերիների հետ

Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ ԱԺ-ն ընդունել է ուղերձ ռազմագերիների վերաբերյալ, սակայն պետք է տեղեկացնել հետևյալի մասին, որ քննարկումը նախաձեռնվել էր երկու ընդդիմադիր խմբակցութունների կողմից. «Նիստը պետք է լիներ հրապարակային, ինչը երկու նպատակ էր հետապնդում՝ թույլատրելի ու չվնասելու սկզբունքի սահմաններում հանրությանը ներկայացնել խորհրդարանի ու գործադիրի կողմից իրականացվող աշխատանքների մասին, որպեսզի մարդիկ կարողանային հասկանալ, թե ինչ աշխատանք է կատարվոմ:

Երկրորդ, մենք նպատակ ունեինք, որպեսզի խորհրդարանը կարողանա դիրքորոշում արտահայտել մեր ռազմագերիների նկատմամբ վարվելակերպի վրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի»:

Սամսոնյանը նշեց, որ «Իմ քայլը» նախ փորձ է արել տապալել քննարկումը, հետո հասկանալով, որ չի կարող, կեղծարարությամբ դիմեց ու փակեց նիստը, հետևաբար քննարկումը տեղի ունեցավ փակ:

Այս խոսքի վրա ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց «Սուտ ես ասում»:

Սամսոնյանի խոսքերով, իրենք կարծել են, որ կառավարության ներկայացուցիչ է մասնակցելու նիստին ու գաղտնի ինֆորմացիա է փոխանցելու, դրա համար են իմքայլականները ցանկանում, որպեսզի նիստը փակ լինի. «Սակայն կառավարության ներկայացուցիչը չներկայացավ, որևէ կարևոր տեղեկատվություն չկարողացանք ստանալ, ամբողջ քննարկումը վերածվեց պարզունակ հարցուպատասխանի»:

Սամսոնյանը հայտարարեց, որ խորհրդարանում կա մի պատգամավոր՝ իշխանական, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտներ շահելու մտածողության շրջանակներում. «Այդ պատգամավորը, որը հայտնի է բոլորին որպես թուրքասեր, Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր շահագրգռված, որպեսզի այս հանդիպումը փակ լինի:

Ամենատարօրինակն այն է, որ տիկին Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Ես կարծում եմ, որ այդպիսի մարդն ԱԺ-ում անելիք չունի, թող գնա Բաքու ու տեղեկություններ հայտնի մեր ռազմագերիների մասին»:

Please enter a valid URL