Մեքենայի վաճառքի հայտարարությունը համացանցում տեղադրել է նրա ընկեր Լևոն Սահականը, որն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, զբաղվում է Ալեն Սիմոնյանի՝ վերջին 2.5 տարում անհասկանալի ճանապարհով ձեռք բերած թանկարժեք գույքի վաճառքով: Այս մասին հայտնում է Mediaport-ը:
«Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը պատերազմից առաջ Ջրվեժում իր մոր անունով երեք հարկանի առանձնատուն է գնել, հրապարակել էինք նաև տան տեսագրությունը: Մեզ հաջողվեց պարզել, որ նաև այդ տունն է վաճառքի հանվել»: