Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 04:14-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Range Rover» և «ԶԻԼ» (վարորդ՝ Շահեն Գ․, ծնված 1978թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սևանի ԲԿ։ Փրկարարները «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Արարատ Մ-ն (ծնված 1956թ․) և Մովսես Մ-ն (ծնված 1963թ․) տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: