Արարատի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Նշված գյուղի 21-ամյա Ս․Մ․-ն դիմել է Ոստիկանության տարածքային բաժին և հայտնել, որ օրեր առաջ ամուսնու 23-ամյա եղբայրը՝ Տ․Գ․-ն իրենց տանը, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված հասցե մեկնած տարածքային ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանին ու հետաքննիչին Ս․Մ․-ն հայտնել է, որ ինքը չի իմացել, որ իրեն բռնաբարողը ամուսնու եղբայրն է եղել, քանի որ վերջինս դեմքին կրել է պաշտպանիչ դիմակ։
Ոստիկանները տանը հայտնաբերել են դիմակը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Տ․Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: