Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ հայտարարությունից հրաժարվելու պարագայում նոր պատերազմի վտանգ է տեսնում: Այս մասին խորհրդարանում կազմակերպված լսումների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք ի սկզբանե արձանագրել ենք, որ այդ հայտարարությունը, որը ստորագրվել է, այլևս իրողություն է և այն իրականացվում է, բայց իրականացվում է այդ անորոշություններով` ի նպաստ ադրբեջանական կողմի: Այս մասով մենք պետք է բանակցություններ վարենք: Իսկ փաստաթուղթը դենոնսացիա անելը հղի է նոր պատերազմով: Ես կարծում եմ, որ չի կարելի այդ ճանապարհով գնալ, այլ կարելի է այդ փաստաթուղթը շատ առումներով, բանակցությունների ճանապարհով, ի շահ մեզ կիրառել»,- ասաց Մարուքյանը: