Search
Close this search box.

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Փաշինյան Նիկոլից պահանջո՛ւմ է րոպե առաջ գծե՛լ Հայաստանի պետական սահմանը` սահմանամերձ համայնքների բնակիչներին միայնակ չթողնելով ադրբեջանական բանակի դեմ

Արցախը հանձնելուց և կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո՝ Հայաստանի գործող իշխանությունը, Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, չի տիրապետում Հայաստանում խմորվող իրական վտանգավոր զարգացումներին:
Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյան Նիկոլի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ամեն գնով իր իշխանությունը պահելը, թեկուզ այդ իշխանությունը սահմանափակվի միայն Երևան քաղաքի վարչական սահմանների ընդգրկմամբ:

Հազարավոր մեր հայրենակիցներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում ստիպված են ինքնուրույն զբաղվել իրենց հողամասի, արոտավայրի, գյուղի, և ի վերջո Հայաստանի Հանրապետության սահմանները գծելով և պաշտպանելով: Բանը հասել է այնտեղ, որ շարքային գյուղացիներն են որոշում, թե որոնք են այն ռազմավարական բնագծերը, որոնք չպետք է հանձնել թշնամուն, և իրենք անձամբ են բանակցում ադրբեջանական բանակի հետ` պարտադրված լինելով իրականացնել պետությանն ու իշխանությանը պատկանող հատուկ լիազորությունները:

Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներն իրավացիորեն հարց են տալիս. ո՞ւր են Հայաստանի կառավարությունը, տարածքային կառավարման և պաշտպանության նախարարությունները, որոնք ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, պետք է լինեն առաջին հերթին սահմանամերձ բնակավայրերի բնակչության կողքին։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Փաշինյան Նիկոլից պահանջո՛ւմ է րոպե առաջ գծե՛լ Հայաստանի պետական սահմանը` սահմանամերձ համայնքների բնակիչներին միայնակ չթողնելով ադրբեջանական բանակի դեմ։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Please enter a valid URL