Search
Close this search box.

Լոռու մարզպետը՝ Գերմանիայից Հայաստան ուղարկված 2,5 տոննա օգնության՝ իր ու իր բարեկամների նկուղներում լինելու լուրերի մասին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հերքում է մամուլում տեղ գտած լուրերն ան մասին, թե Գերմանիայից Հայաստան ուղարկված 2,5 տոննա օգնությունն իր ու իր բարեկամների նկուղներում է։

«Բեռը ներկրվել է Գերմանիայից՝ որպես հումանիտար բեռ: Ներկրողը բեռից հրաժարվել է հօգուտ պետության և բեռն ընդունվել է Լոռու մարզպետարանում որպես հումանիտար», — Aysor.am-ի հետ զրույցում ասել է մարզպետը։

Ըստ նրա՝ ներկրողը բազմիցս բեռն իրեն վերադարձնելու փորձեր է արել, ինչն ինքը թույլ չի տվել՝ պնդելով, որ բեռը պետք է բաժանվի կարիքավորներին։

«Բեռի զննությունից պարզվել է, որ մեծ մասը հումանիտար համարվել չի կարող, քանի որ եղել են այնպիսի իրեր, որոնք հումանիտար բեռ համարվել չեն կարող, օրինակ, թանկարժեք սպասք, ժամացույց, կոսմետիկ պարագաներ, հոգեմետ դեղեր», — նշել է մարզպետը։

Անդրեյ Ղուկասյանն ասել է, թե այս սուտ լուրը տարածելով՝ փորձում են շեղել ուշադրությունը, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից։

«Ոստիկանությունն արդեն զբաղվում է այս դեպքով՝ ապրանքների անհամապատասխանության հայտարարագրի և հոգեմետ դեղերի մասով», — նշել է Լոռու մարզպետը:

Please enter a valid URL