Search
Close this search box.

Հերթական երկրաշարժը՝ տարածաշրջանում

Վրաստանի հարավարևելյան շրջանում տեղի է ունեցել 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդել է սեյսմիկ մոնիտորինգի վրացական ազգային կենտրոնը:

Սեյսմոլոգները պարզել են, որ ստորերկրյա ցնցումների խորությունը հասել է 12 կմ-ի: Տարերային աղետի էպիկենտրոնը գտնվում է Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա՝ Մամիշլարի գյուղում:

Շենքերի փլուզման և մարդկային զոհերի մասին տեղեկատվություն առայժմ չկա:

Please enter a valid URL