Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ՝ լրացուցիչ հարցաքննության: Այս մասին երեկ հայտնել էր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:
Վերջինի համոզմամբ՝ Ծառուկյանի ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրվելն ունի մեկ նպատակ՝ զրկել նրան Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու հնարավորությունից: