Երեկ վերադարձա Արցախից, որտեղ օրեր շարունակ եղա տարբեր գյուղերում (ինչքան, որ մնացել է), քաղաքներում, բայց գյուղում հանդիպեցի գյուղաբնակների հետ, ո՛չ թե գյուղապետի, քաղաքում քաղաքաբնակների հետ, ո՛չ թե քաղաքապետի, որևէ պետական պաշտոնյայի չհանդիպեցի, ոչ մի քննարկում չունեցա իրենց հետ, ոչ լավ ասեցի, ոչ վատ, միայն ներկայիս խնդիրների թելը կծկեցի ու եկա: Հա Տեղ գյուղում էլ եղա ու տեսա , թե ինչպես է համատարած անասնապահությունը վերնում գյուղից(ժամերի հարց է):
Էս կծիկը առած ման եմ գալու ու հերթով լուծում փնտրեմ ու գտնեմ: Խճճված վիճակ է: Հիմա էլ գնում եմ մեկ այլ ուղղությամբ, քանի որ կծիկը կիսատ է:
Հեռվից շատ բան չի երևում, մենակ ձայնն է բարձր հնչում, ուստի առաջարկում եմ բոլոր խաղացողներին նախ գնան մի հատ տեսնեն ինչ կա ու ինչ է մնացել ու էնտեղից թե կարողացան ինտերվյու տան նույն տեքստերով:
Առայժմ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյան