Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ողջ մնացած տղաներն օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911 համարին». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911 համարին
Գրեթե ամեն օր հանդիպում եմ մեր ռազմագերիների և անհայտ կորած զինվորների ծնողների և հարազատների հետ։
Հանդիպումներից մեկի ժամանակ, անհայտ կորած զինվորների ծնողներից շատերը պնդեցին, որ կան հաստատող տեղեկություններ, որ իրենց որդիները ողջ են և գտնվում են, մասնավորապես, Հադրութի տարածաշրջանի Վանք գյուղի անտառներում։

Անհայտ կորած զինվորներից Դավիթ Ադումյանի մայրը վստահեցնում է, որ մոտավորապես 8 օր առաջ անտառներում պատսպարված մեր զինվորները կարողացել են կապ հաստատել Արցախի 911 համարին եւ և ասել են, որ իրենք անտառում են ու օգնության կարիք ունեն։
Երկու օր է համացանցում պտտվում է տեսանյութ, որից կարելի է ենթադրել, որ մենք իսկապես ունենք անտառներում շրջափակման մեջ գտնվող զինվորներ, ովքեր րոպե առաջ օգնության կարիք ունեն։

Այսօր այս հարցը կրկին հարցը քննարկել եմ անհայտ կորածների ծնողների հետ, որոնցից շատերն այս պահին գտնվում են Ստեփանակերտում և փորձում են Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների հետ միասին փրկել ողջ մնացած մեր զինվորներին։
Քիչ առաջ զրուցեցի Արցախի ԱԽ նորանշանակ ղեկավար Վիտալի Բալասանյանի հետ, ով վստահեցրեց, որ խնդրին տեղյակ է, արդեն օպերատիվ զբաղվում են, հարցը քննարկել է նաև ռուս խաղաղապահ զորքի ղեկավար Ռուստամ Մուրադովի հետ և որոնողական աշխատանքները սկսված են։
Խոսեցի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, ով Պուտինի աշխատակազմի կողմից նշանակված պատասխանատուներից մեկի հետ օպերատիվ կապի մեջ է հայ ռազմագերիների, անհայտ կորածների հարցով և կրկին խնդրեցի, որ հնարավորինս արագ ռուսական կողմի միջամտությամբ Արցախում ռուս խաղաղապահները կարողանան փրկել մեր այն զինվորներին, որոնց վերաբերյալ կա տեղեկություն, թե մոտավորապես որ հատվածներում են գտնվում շրջափակման մեջ։
Կրկնեմ՝ Վիտալի Բալասանյանը նշեց, որ որոնողական խմբերը արդեն կազմված են և աշխատում են և հույս ունենանք, որ մենք կկարողանանք փրկել շրջափակման մեջ գտնվող մեր երեխաներին»։

Ամեն րոպեն կարևոր է։
Ամեն ակնթարթը կարևոր է։
Հասկանալի պատճառով այս հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի դիմելը անիմաստ է, որովհետև Հայաստանում այսօր բացարձակ անիշխանություն է։

Հ.Գ. Ըստ ծնողների՝ նշյալ տեսանյութը հենց այն հատվածն է, որտեղ, իրենց տեղեկություններով, անտառում շրջափակման մեջ դեռևս գտնվում են իրենց որդիները»։

Please enter a valid URL