ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության մանդատը վայր դրած պատգամավոր Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի մարզպետի տեղակալ: Այս մասին նա տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում:
«Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,- որպես հետգրություն գրել է նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արգիշտի Մեխակյանը վայր է դրել մանդատը:
Նշենք, որ Արգիշտի Մեխակյանն Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է: