Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների և դիմել փախուստի. 50-ամյա Կարինե Գոգորյանը տեղում մահացել է, իսկ 29-ամյա մյուս քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։