Ադրբեջանական Haqqin.az կայքը հաղորդում է, որ առաջիկայում Բաքուն պաշտոնապես հայտնելու է, թե որքան զոհ է ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։
Թեեւ պաշտոնապես թվեր դեռեւս չեն հաղորդվել, սակայն արդեն իսկ իշխանամերձ մամուլում սկսել են քննարկել, որ այդ թվերը կարող են ներքաղաքական քննարկումների առիթ դառնալ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, չնայած, որ Ադրբեջանի տված զոհերը մեծ չեն, սակայն քանի որ հայկական կողմը արդեն հայտնել է պաշտոնապես 2300 զոհի մասին, իսկ որպես կանոն հարձակվող կողմի զոհերը 2-2,5 անգամ ավելի շատ է լինում, կարելի է պատկերացնել, թե որքան զոհ է տվել ադրբեջանական կողմը։
Բացի այդ, եթե հաշվի առնենք պաշտպանական կողմի կառուցած պաշտպանական-ինժեներական համակարգերը, կարող է ադրբեջանական կորուստները լինել 3-4 անգամ ավելի շատ, քան հայկական կողմինն է։
Այսինքն, ադրբեջանական կողմի զոհերի թիվը կարող է կազմել 9-12 հազար։