ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծանր, շատ ծանր խնդրի մասին պիտի խոսեմ.
Այսօր հայտնի դարձավ, որ մայրաքաղաքում Ամանորին նվիրված ոչ մի միջոցառում նախատեսված
չէ, Նոր տարվա որևէ խորհրդանիշ չպիտի տեղադրվի Երևանում: Այս որոշման գործադրումը մեծ հետևանքներ է ունենալու: Ամանորը զուսպ, մինիմալիստական, համեստ լուծումների մեջ մենք պարտավոր ենք նշել:
Հայաստանը արժանի է Ամանորին, մեր երեխաները արժանի են Ամանորին, մեր զինվորները արժանի են ամանորյա ուրախության, մեր զոհված զինծառայողների և կամավորների զավակները պետք է ապրեն Ամանորի ուրախությունը, վիրավոր զինծառայողների զավակները պետք է ապրեն Ամանորի հրաշքը:
Վերանայեք, փոխեք այդ անհեթե որոշումը: Մեր թշնամուն չպետք է թվա, որ մեզ հավերժ սգի է մատնել:
Ապրելու ցանկությունը պետք է վերադարձնել մեր մեջ, Ամանորը պետք է դառնա այդ կեսական ճանապարհի առաջին քայլը:
P.S. Զոհված զինծառայողների ընտանիքները հաստատապես կհասկանան, կընկալեն այդպիսի որոշման բոլոր կողմերը, ըմբռնումով կմոտենան քաղաքային իշխանության նմանօրինակ որոշմանը»:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը փոխանցել էր, որ ամանորյա տոնածառ այս տարի չի տեղադրվելու Երևանի Հանրապետության հրապարակում։ Քաղաքում չի լինելու նաև ամանորյա զարդարանք։