Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 35 քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 1-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 35 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հաղորդվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան, որի ընթացքում էլ բերման էին ենթարկվել։

Please enter a valid URL