Բանակ զորակոչվելուց առաջ Գևորգն ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել և գրել. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, կարող եմ ասել, որ շուտով դուք իմ անունը կլսեք ավելի բարձր»։ Ընկերներն ու հարազատներն ասում են, որ շատ բարձր լսեցին Գևորգի անունը։Արցախյան պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 3-ին։ Երազում էր դերասան դառնալ։ Առաջին քայլերը սկսել էր «Ոսկե դպրոց» սիթքոմից։ Ընկերներն էլ նրան «Ոսկե Գևորգ» էին ասում։
Մանրամասները՝ Իրավաբան.net-ի տեսանյութում