Ռուս զինծառայողների անվտանգության ապահովման եւ հնարավոր միջադեպերի կանխման համար շարունակական փոխգործակցություն է կազմակերպվել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ: 23 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են տրամադրում եւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Երեկ Հայաստանի տարածքից ռուս խաղաղապահների օժանդակությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1699 մարդ: Նոյեմբերի 14-ից մինչ օրս 25 213 փախստական է վերադարձել նախկին բնակության վայրեր:
Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում ընթանում են ուսումնական գործընթացի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Այս պահի դրությամբ էլեկտրամատակարարումը միացված է, ջեռուցման համակարգը վերականգնվել է, ավարտվում է ապակիների տեղադրումը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Վերջին օրվա ընթացքում Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատան եւ Զորգեի փողոցի ինժեներական հետախուզական աշխատանքներ եւ ականազերծում է իրականացվել: Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում մաքրվել է ընդհանեւր 29.07 հա տարածք, 9.7 կմ ճանապարհ, 108 բնակելի շենք եւ 3 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 968 պայթուցիկ առարկա:
Ապահովվել է մարտական գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ եւ տեղեկատվական ենթակառուցվածքների օբյեկտների վերանորոգման համար վերականգնողկան բրիգադի աշխատանքի անվտանգությունը: Վերջին օրվա ընթացքում նորոգվել է Էլեկտրահաղորդման երեք հենք, 1200 մետր գազատար, 1600 մետր կապի գիծ, երկու տրանսֆորմատորային ենթակայան:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խաղաղապահ ուժերի համատեղ ջանքերով կազմակերպվել է զոհվածների դիերի որոնումը եւ փոխանակումը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ:
Ստեփանակերտում հատուկ նշանակության բժշկական ջոկատ է տեղակայվել: Սկսել են գործել վիրաբուժական, վերակենդանացման, ընդունման բաժանմունքները եւ ստացիոնառ հիվանդանոցը: Ջոկատը նախատեսում է օգնություն ցուցաբերել ինչպես Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական զինվորականներին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Ռուսական զորամիավորման բոլոր գործողություններն իրականացվում են կորոնավիրուսային վարակի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների համաձայն: